Երբ պարբերաբար պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի վստահության ռեսուրս՝ խոսքն այն մասին չէ, որ նա առհասարակ չունի կողմնակիցներ:
Մեր հասարակության մեջ կա մի շերտ (իմ գնահատմամբ՝ մոտ 20 %), որը կրթական ու սոցիալական շատ ցածր ցենզ ունի:
Ահա, սա է Փաշինյանի էլեկտորատը:
Բայց այս մարդիկ ոչ այնքան խանդավառված են Փաշինյանի քաղաքականությամբ, որքան զարմացած են, որ իրենցից մեկը կարող է իշխանության ղեկին լինել:
Այդ «զարմանքի» էֆեկտն է Փաշինյանի ու այս մարդկանց «կապը»:
Այդ մարդիկ չեն ընդվզելու, Փաշինյանի համար «դոշ» չեն տալու, եթե մի օր նա զրկվի իշխանությունից. ընդամենն անիծելու են իրենց բախտը, որ իրենց տեսակը վերադարձավ բնական մարգինալ վիճակ:
Ասածս ինչ է` որ օրը քաղաքական իրական այլընտրանք առաջացավ, Փաշինյանի «մերկությունը» բացահայտ կդառնա:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ